Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց
  • Էլեկտրոնային ամսագիր
  • Մեր մասին
    • Ադմինիստրացիա
    • Ուսուցիչներ
    • կրտսեր դպրոց
    • միջին դպրոց
    • Դասացուցակ
  • Էլեկտրոնային թերթ
  • Դպրոցի բլոգը
  • Մեթոդական նյութեր
    • Մանկավարժի ուղեցույց
    • Ուսումնական ռեսուրսներ
    • Աշակերտի անկյուն ռեֆերատներ
  • Ներառական կրթություն
  • Պատկերասրահ
    • Blog
  • Կապ
  • usucich
  • Blog
  • New Page

Այց վաստակաշատ  ուսուցիչներին, նրանց տոնի կապակցությամբ

Այսօր շատ հիշարժան օր է:Մենք այցելեցինք  մեր դպրոցի վաստակաշատ  ուսուցիչներ`Ռիմա Արշակովնայի,Ջեմմա Կոնստանտինովնայի,  Ռիմա Գրիգորևնայի,Ամալյա Նիկոլաևնայի  բնակարանները:Շնորհավորեցինք նրանց` ուսուցչի տոնի կապակցությամբ:Դա  ինձ  համար անակնկալ էր, և անբացատրելի երկյուղը  կամաց-կամաց փորձում էր իշխել ինձ, սակայն, հանդիպման առաջին իսկ վայրկյանին զգացվեց զրուցակիցների հարգալից և գորովագութ բերկրանքով լի ժպիտները: Վաստակավոր ուսուցիչներն արդեն պատկառելի տարիքում էին, կնճիռներն ակոսել էին նրանց դեմքերը, մեջքները կորացել էր ապրած տարիների վաստակից, բայց տեսնել էր պետք, թե ինչպես էին երիտասարդական ավյունով լցվում, պայծառանում, երբ վերհիշում էին մանկավարժական տարիները:Նրանք անսահման բերկրանքուվ ու խինդով էին հիշում աշակերտների կատարած խժդժություններն ու չարաճճիությունները, հիացմունքով պատմում հաջողությունների հասած շրջանավարտների մասին :

Շփվելով վաստակավոր մանկավարժների հետ`  ես հասկացա, որ առաջին հերթին մեզ սովորեցնում են ճիշտ ապրել, հետո տալիս անհրաժեշտ գիտելիքներ:Հրաժեշտի  պահը և' տխուր էր, և' ուրախ:Ուրախ էր ,որ ծերունազարդ ուսուցչուհիները չէին կորցրել իրենց կորովն ու ավյունը, և բաժանվեցինք կրկին հանդիպելու ակնկալիքով. իսկ տխուր էր, որովհետև  բաժանումը միշտ էլ թախիծով է պարուրում հոգիդ:


При поддержке Создайте свой уникальный сайт с настраиваемыми шаблонами.