ԴԵՊԻ ԴՊՐՈՑ ՀԱՐԱԶԱՏ
Այս նոր ուսումնական տարին կրկնակի տոնական է մեզ համար,քանզի մենք հանրապետության այն եզակի աշակերտներից ենք,ովքեր ուսումնական տարին սկսում են նոր հիմնանորոգված դպրոցում:Ով դա լավ չի պատկերացնում,թող հիշի իրենց հնաոճ բնակարանը` անակնկալ վերափոխությունից հետո, և կզգա այն գոհունակությունը`որ մենք ապրեցինք թարմ ներկահոտը շնչելուց հետո:Այդ թարմությունը սեպտեմբերին մեզ ուղեկցեց Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20դպրոցի բոլոր դասարաններով և երաժշտական գործիքներով վերազինված միջոցառումների դահլիճով մեկ:Աշակերտին էլ ինչ է պետք`նոր լիցքերով տարին սկսելու համար.ասեմ ինչ`իր ունեցածը գոհունակությամբ բոլորի հետ կիսելու մեծամտությունը հագուրդ տալու համար բարյացակամ հյուրեր.տնօրեն Անահիտ Խոսրովյանը հոգացել էր ,որ իր սաներին բարձրաստիճան այցով պատվի ՊՆ փոխնախարար ,նույն դպրոցի շրջանավարտ` Դավիթ Տոնոյանը:Հայ ժողովրդի համար`ադրբեջանցի մարդասպանին արտահանձնելու տարօրինակ հանգամանքներով այս օրերին խիստ հատկանշական և տեղին էր այդ հանդիպումը,քանի որ նախորդ օրն արդեն այնքան հակասական հարցեր էին խմորվել բոլորիս մեջ,որ հանդիպման առաջին իսկ հարցը բոլորս լռելյայն գիտեինք` ինչն է լինելու:Մինչ այդ վեհանձն ու պատրաստակամ պաշտոնյան փորձում էր աշակերտներին հասու տեղեկատվությունը մեզ հետ կիսել`հմտորեն սքողելով այն,ինչ պաշտոնյան իրավասու չէ բարձրաձայնելու,ես քթիս տակ մրմնջում էի մեծն Թումանյանի `ցավոք դեռ հնաբանություն չդարձած քառյակը.Բերանն արնոտ Մարդակերը էն անբան/Հազար տարում հազիվ դառավ Մարդասպան/Բերանն արնոտ գնում է նա դեռ կամկար,/ՈՒ հեռու է մինչև Մարդը իր ճամփան… Ես կասեի ոչ միայն հեռու,այլև`անհաս է կացնահարող ազգի մարդանալու ճամփան… Չգիտեմ դուք ինչքան,բայց այս մեկ օրում ես շատ մեծացա ու հասկացա,որ իմ պայքարը նորովի եմ սկսելու.այս տարի ես նոր գիտակցությամբ եմ սովորելու,որովհետև ես ուզում եմ ուժեղ լինել,հզոր լինել,թելադրող լինել,իսկ գիտելիքը ուժ է,բացի այդ իմ փոխնախարարը ասաց`Ի զեն դեպի նոր հազարամյակի ա′յս`գիտելիքի′ ուժը,իսկ ես`որպես ապագա զինվոր, պարտավոր եմ կատարելու իմ բարձրաստիճան հրամանատարի հրամանը: Բայց սա դեռ բոլորը չէ,այս ուսումնական տարում իմ բախտը մի բանով էլ է բերել.դպրոց մտնելուն պես ես հասկացա,որ ես մենակ չեմ,որ իմ թիկունքը շատ ամուր է.մեր կողքին կանգնած է մի մարդ,ով ամեն գնով օգնում է,որ ես լավ սովորեմ,որ իմ մանկությունն ու պատանեկությունն ուղղորդվի կրթության ուղեծրով,բայց ամենազարմանալին այն է,որ նա դրա փոխարեն ոչինչ չի պահանջում,չեք հավատա,բայց դա այդպես է,և դրա համար էլ նա կոչվում է բարերար,ով բարերարություն է անում առանց ակնկալիքների,որովհետև նա Ռուբեն Վարդանյանն է,մարդ ով սովորել է նույն այս դպրոցում ու չի մոռացել այդ մասին և ուզում է,որ մենք սովորենք առավել լավ հնարավորություններով ու առավել մեծ հեռանկարներ ունենանք,թերևս միայն սա է նա մեզանից ակնկալում: Կներես,իմ տարեկից ընկեր,եթե քո նախանձը շարժեցի,բայց մտքերս չկիսել չէի կարող: Հ.Գ. դու նույնպես կարող ես կիսել այս առավելությունները,ես մեր բարերարի նման մարդասեր եմ ու հրավիրում եմ քեզ: Սեպտեմբերյան տրամադրություններով կիսվեց 7-րդ դասարանի աշակերտ Ավիկ Աբրահամյանը |