Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց
  • Էլեկտրոնային ամսագիր
  • Մեր մասին
    • Ադմինիստրացիա
    • Ուսուցիչներ
    • կրտսեր դպրոց
    • միջին դպրոց
    • Դասացուցակ
  • Էլեկտրոնային թերթ
  • Դպրոցի բլոգը
  • Մեթոդական նյութեր
    • Մանկավարժի ուղեցույց
    • Ուսումնական ռեսուրսներ
    • Աշակերտի անկյուն ռեֆերատներ
  • Ներառական կրթություն
  • Պատկերասրահ
    • Blog
  • Կապ
  • usucich
  • Blog
  • New Page
Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի մի խումբ աշակերտներ այսօր ներկայացրել են իրենց նախաձեռնությամբ պատրաստված սոցիալական տեսահոլովակն՝ ընդդեմ հեռուստասերիալների բացասական ազդեցության:

Աշակերտները ներգրավված են "Տարածաշրջանային նախաձեռնություն` հանուն երեխաների մասնակցության" ծրագրի շրջանակում հիմնված` "Երեխան երեխայի համար" մեթոդաբանությամբ գործող խմբերում:

Ծրագրի շրջանակում երեխաներն արդեն իսկ սոցիալական հարցում են իրականացրել, պարզել են սերիալների բացասական ազդեցության չափաբաժինը եւ մշակել ծրագիր, որը հետագայում պետք է ներկայացվի Ազգային ժողով` օրենքով հեռուստաեթերի վատ ազդեցությունը կանխելու նպատակով:

Ծրագիրը միաժամանակ իրականացվում է Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում: 

"Աշխատում ենք 20 դպրոցի հետ, 10-ը` Երեւանում, 10-ը` մարզերում։ Ստեղծվել է 80 խումբ, որոնք կազմված են 25-30 երեխաներից՝ 14-18 տարեկան",- ասաց ծրագրի ղեկավար Աիդա Գեւորգյանը։ "Հարցման արդյունքները որոշ չափով էին գոհացնեղ։ Ավելի քան 100-ից մարդ է հարցվել եւ նրանց մի մասը կարծում է, որ սերիալներն ընդհանրապես վատ ազդեցություն չեն թողում երեխաների վրա, հակառակը՝ դրանք ուսուցանող են",- ասաց ծրագրի մասնակից Հակոբ Պարսամյանը։ 

Մամուլի Ասուլիսը ըստ ազատություն ռադիոկայանի

Mamuli Asulis by hakobparsamyan
Powered by Create your own unique website with customizable templates.