Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց
  • Էլեկտրոնային ամսագիր
  • Մեր մասին
    • Ադմինիստրացիա
    • Ուսուցիչներ
    • կրտսեր դպրոց
    • միջին դպրոց
    • Դասացուցակ
  • Էլեկտրոնային թերթ
  • Դպրոցի բլոգը
  • Մեթոդական նյութեր
    • Մանկավարժի ուղեցույց
    • Ուսումնական ռեսուրսներ
    • Աշակերտի անկյուն ռեֆերատներ
  • Ներառական կրթություն
  • Պատկերասրահ
    • Blog
  • Կապ
  • usucich
  • Blog
  • New Page

ՄԵՆՔ  ՍԻՐՈՒՄ  ԵՆՔ  ՄԵՐ  ԵՐԿԻՐԸ    

Հազարամյա Հայաստանը  20 տարեկան է,պարադոքսալ է հնչում,բայց  պատմությունը   անկանխատեսելի է։Մենք`Ջոն Կիրակոսյանի անվան 20-րդ դպրոցի 8-2 դասարանի աշակերտներս, առանձնահատուկ հպարտությամբ տոնեցինք մեր երիտասարդ Հանրապետության 20 ամյակը,քանի որ մեզ ժառանգորդն ենք համարում Իսր այել Օրու,Խրիմյան Հայրիկի ,Անդրանիկ Զորավարի,Գարեգին Նժդեհի  անկախության տեսլականի, որոնց մեծ թռիչքը մեզ է  վիճակվել  հասցնել  գալիքին։Հեռու ու մոտիկ միլիոն

Սրտերի կյանքն է  վիճակվել  մեզ  այսօր ապրել,իրենց  փոխարեն  անկախանալ։Ահա թե ինչու է ձայնը մեր հաղթական,ահա թե ինչու է  մեր  ձայնը  այսօր  հավերժի նման  համառ ու հաստատ։

Մենք հպարտ ենք որ այս բիբլիական երկրի տերն այսօր մենք ենք։

Մենք ենք այն ցեղին սիրտը,որը չընկճվեց միլիոնի ճիչ  ու  աղաղակի մեջ  և  անգամ  կառափնարանի  ճանապարհին  խաղաղության  ու  աշխատանքի  երգեր  մրմնջաց։

 Մենք  ենք  կոմիտասյան  այն կռունկի  երգը,որ  թևաբեկվելով գաղթի  ճանապարհին`  անսասան պահեց աշխարհասփյուռ հայի  հավատը։

Մենք ենք թումանյանական այն  իմաստուն  պայծառատեսությունը, որ արնոտ լեռներում անգամ  հավատաց  հայոց կյանքի արշալույսին։

ՀԱՅԱՏԱՆԸ    ՄԵՆՔ      ԵՆՔ՚…Արցախյան ազատամարտի  նահատակ  աննկուն ԴԵՎԻ` Դավիթ Սարապյանի   հավատավոր  անվանակիրները` 8-2-ի  անվերապահ  հայրենասերները, մեր  դասղեկ Իզաբելա Աբրահամյանի առաջնորդությամբ։

ՄԵՆՔ  ՍԻՐՈՒՄ  ԵՆՔ  ՄԵՐ  ԵՐԿԻՐԸ    

При поддержке Создайте свой уникальный сайт с настраиваемыми шаблонами.