Հոկտեմբերի 14-ի , ի թիվս “Ստեղծիր Տաթևիկի կերպարը կամ արի ճախրենք”համահայկական մրցույթին հաղթած դպրոցականների, Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի մի խումբ աշակերտներ`դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ Մանե Ծատուրյանը,Էլեն Միքայելյանը, Սոնա Աղլոյանը,Էդիկ Ստեփանյանը և Էլեն Պարոնյանը, Դպրոցի փոխտնօրեն Կարինե Ղազարյանի և մայրիկների ուղեկցությամբ,ուղևորվեցին տաթև:
Ինչպես տեղեկացանք դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանից,քանի որ մրցույթի ամփոփիչ ցուցահանդեսն անցկացվել է թիվ 20 դպրոցում, կազմակերպիչներն առաջարկել են խրախուսական ուղևորություւնն իրենց հետ տանել նաև հյուրընկալ դպրոցի առավել ակտիվ մի քանի աշակերտի: Մրցույթի կազմակերպիչը հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքի նախաձեռնած ծրագրերը միավորող հիմնադրամի “Տաթևի դարպասներ” նախագիծն էր , ու հիմնադիր Ռ. Վարդանյանի մայր դպրոցի աշակերտներին հերթական ուշադրությունը ցուցաբերելը պատահականն չէր:
Մրցույթը տևել է վեց ամիս մասնակցել են 6-13 տարեկան երեխաներ Հայաստանի տարբեր մարզերից , Արցախից, Վրաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից: Ներկայացված ավելի քան 400 աշխատանքներն ընտրել է հեղինակավոր ժյուրին` կազմված կերպարվեստի և դիզայնի ոլորտի հեղինակավոր մասնագետներից:Մրցույթն անցկացվել է չորս անվանակարգում` գեղանկար, դեկորատիվ-կիրառական արվեստ, քանդակ, “ֆեյսբուքի համակրանք” համացանցային քվեարկություն:Մրցանակակիրներն ստացել են “ Հայաստանի հրաշալիքները” գիրքը, մասնակցության վկայականներ, դիպլոմներ, հատուկ նվերներ, ինչպես նաև հնարավորություն ստացել հոկտեմբերի 14-ին մասնակցելու դեպի Տաթև ուղևորությանը:
“Ստեղծիր Տաթևիկի կերպարը կամ արի ճածրենք” կազմկոմիտեի անդամների խոսքով` թե բուն մրցույթը, թե ուղևորությունը Տաթևի վանական համալիր` լավ հնարավորություն էր երեխաների համար, որպեսզի ստեղծեն իրենց ժամանակների հերոս , իրենց պատկերացմամբ ստեղծեն գեղեցիկը, բաիրն ու ճախրանքի ընթացքը խորհրդանշող հերոս իրենց պատկերացմամբ ստեղծեն գեղեցիկը, բարին ու ճախրանքի ընթացքը խորհրդանշող փերուն:”Այս մրցույթը լավագույնս արտահայտվեց նաև Տաթևեր” ճոպանուղու միավորման գաղափարը,քանի որ մրցույթի միջոցով միավորվել էին Հայաստնի մարզերի, Արցախի, Վրաստանի, Ղազախստանի հայ երեխաները”-նշեցին նրանք:
Երեխաների համար մինչև Տաթև ընկած ճանապարհն աչքի ընկավ ոչ միայն բնության հրաշք պատկերներով ու քարերի , գույների անկրկնելի հրավառությամբ, այլև էքսկուրսիաների հետաքրքիր ու ճանաչողական պատմություններով:Տաթևի վանք նորակառույց ճոպանուղով այցելությունը շատերի համար առաջին անգամն էր, ու դպրոցականներն առիթը բաց չէինք թողնում հիանալու մայր բնության շռայլ տեսարաններով: Ամենավառ տպավորությունները նրանք իհարկե ստացան վանական համալիրից. Այստեղ ամեն ինչ ներծծված էր դարերի պատմությամբ, հայ ժողովրդի հերոսական մաքառումների ու ճարտարապետության վկայություններով, որոնց մասին ամեն նոր տպավորություն նրանց համար ցանկացած դասից իհարկե առավել է : Երեխաները խոնարվեցին Գրիգոր Տաթևացու դամբարանի առջև, մոմ վառեցին ` մտքերում երազներ պահած: Կամակերպիչները նրանց նվիրեցի Տաթևի խորհրդանիշով կեպիներ ու շապիկներ:
Իսկ երեկոյան էլ, խմբի հետ Տաթև ժամանած ` Երևանի “Հենրիկ Մալյան” թատրոնի դերասանների ներկայացմամբ, փոքրիկ տաթևականները դիտեցին Հովհ. Թումանյանի հեքիաթները:Ետդարձի ճանապարհը օրվա ընթացքում տեսածն ու ընկալածը իմաստավորելու հետաքրքիր մտքափոխանակության վերածվեց: Գոհ էին բոլորը, երջանիկ, Տաթևի շունչը դեռ երկար կոգևորի երեխաներին:
Շնորհակալություն Ռուբեն Վարդանյանի հիմնադրամի “Տաթևի դարպասներ” նախագծին, ինչպես նաև տնօրեն Անահիտ Խոսրովյանին` այս անմոռաց , հայրենաճանաչողական ուղևորությանը մեզ մասնակից դարձնելու համար:
ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆ
ԾԱՏՈՒՐՅԱՆ ՄԱՆԵԻ ՄԱՅՐԻԿ