ԶԱՐՄԱՆԱԼԻ ԼՈՒՍԱՆԿԱՐ
ՏԱՐԻՆԵՐ ԱՌԱՋ այս հերոսն այս բեմի վրա հանդես է եկել,տարիներ առաջ ձեր շարքերում նստած ուսուցիչներն հպարտությամբ ասել են<<Դավիթն է,ամենատաղանդավոր,ամենապարտաճանաչ, ամենաշնորհաշատ մեր Դավիթը<> Այո ,հիմա էլ շատերդ հուզված ճանաչեցիք.Դավիթն է,իր ողջ վեհությամբ,պայծառ նկարագրով,անհավատալի հերոսականությամբ,մեր իսկ Դավիթը1972թ-ի սեպտեմբերն էր, երբ հոր`Երևանի գլխավոր ճարտարապետ Էդուարդ Սարապյանի և մոր `առաջին կին կիբեռնետիկ Էմմա Սարգսյանի ուղեկցությամբ Դավիթը դարձավ այն ժամանակ Ձերժինսկու անվան դպրոցի սանը: Այս անուններն շատ բան են ասում այն մասին թե ընտանեկան ինչ մթնոլորտում է մեծացել Դավիթը,ինչ բարձր բարոյական արժեքներով է սնվել .ահա թե ինչու նրան ճանաչողները խոսում էին նրա ի բնե կիրթ և ազնվատոհմիկ նկարագրի մասին; Իզուր չէր երջանկահիշատակ Էդգար Սուրենիչը հիանում Դավիթի ինտելեկտուալ մակարդակով ,վերլուծական մտածողությամբ և վերջին զանգի ժամանակ անթաքույց սիրով բոլորից առանձնացնում .<<ես երջանիկ եմ և հպարտ ,որ ճակատագիրն ինձ նման աշակերտ է պարգևել>>; Ճակատագրի բերումով նա արդեն միայն մեր Դավիթը չէ,նա արցախյան ԱԶԱՏԱՄԱՐտի հերոս Դավիթ Սարապյանն է. Հերոսն այս տարի կբոլորեր իր կյանքի 46-րդ տարեդարձը; Գր ջանիկյան….. 18 տարին լրանալուց հետո նա կարող էր լիովին ազատվել բանակում ծառայելու պարտականությունից.նախ որովհետև ուսանող էր,և հետո լուրջ առողջական խնդիրներ ուներ դեռ մանկուց տեսողության լուրջ խնդիրներ ուներ որով հանգիստ ազատվում էր:շատերը կկառչեին այս պատճառներից,շատերը բայց ոչ Դավիթը;իզուր անցան ծնողների ,մտերիմների հորդորները,Դավիթը համոզված էր ,որ իսկական տղամարդը պետք է անցնի այդ դպրոցը;1984-ին նա իր կամքով զինվորագրվեց սովետական բանակ, ղազախստան: Ժասմին… Դավիթի այս քնարական բանաստեղծությունը նրա հոգու մի փոքրիկ պատւհանն է:Դեռ դպրոցական տարիներին ի հայտ եկան նրա գրական տաղանդն ու ձիրքը:Իր լիրիկ հոգու աչքերով էր նայում աշխարհին,և կարծում էր, թե բանակում էլ,իր նման ասպետներ են եկել պետություն հանդեպ իրենց պարտքը կատարելու:Աշխարհը ծուռ,ինքը շիտակ Քանի դյուցազուններ կռիվ տվեցին,գուրզեր երկարեցին հարվածներ ծռեցին,Սանասար,Բաղդասար,Մեծ Մհեր,Սասունցի Դավիթ,էոքր Մհեր,քանի սերունդներ կռիվ տվին,կռիվ առան ու խռով մնացին ագռավաքարում փակվեցին: Հիմա Դավիթն է կռիվ մղում մահմեդական զինծառայողների շարքերում:Իր գուրզն ու ուժը իր կրթվածությունն էին , մարդկային վեհ կերպարը,որով ուզում էր ուղղեղ զորամասի մահմեդական հրամանատարության և զինծառայողների ստոր խարդավանքներն ու ակնհայտ մերժողական վերաբերմունքը միակ քրիստոնյոնի հանդեպ:прощау лябовь Ճակատագրի հեգնանքով հաջորդեց մի ծանր հարված ևս.կյանքից հեռացավ հայրը,անվանի ճարտարապետը;մեն_ մենակ ազգային և կրոնական ատելությամբ լցված ադրբաջանցիների,;ղազախների շրջանում,որոնց մեջ նա իր մտավոր,անհատական,ազգային պատկանելությամբ տեղ չուներ: Է~,փոքրիկ դյուցազուն,ինչու ես այդքան ծուռ ու այդքան վեհերոտ ,անցնեիր մելիքի թրի տակով ու հանգիստ ուտեիր Մսրա կարագն ու մեղրը. Հազար էդպես մելիք մեռնի Էնոր թրի տակով չեմ անցնի Էնպես կանի որ վաղ մեծնամ սուր չքաշեմ էնոր վրա? Էն ինձ թրով զարկի-ես չզարկեմ անոր. Վազիր Դավթի թևեն բռնեց Գնաց,որ անցուցի թրի տակով ԴԱվիթ կայնեց չէրթա ,չանցնի թրի տակով, Կշտով անցավ-ճկութ քսվավ ջարդու քարին Քարեն կրակ ելավ. Մսրա մելիք տեսավ շատ վածեցավ ասաց. -էդ դեռ պստիկ է էսպես է, Որ մեծանա ինչ`կլինի. Արդեն բանակում Դավիթն սկսել էր իր ազգային ,մարդկային կռիվը.մեն-մենակ 100ավորների դեմ.նա չերկնչեց,մեջքը չծռեց ատելության և սպառնալիքների դեմ:Դավիթը դավիթ չէր լինի ,եթե կուլ տար վիրավորանքներն ու ստորացումները –միամիտ երիտասարդ-իր ժանգոտած թրով,իր անուժ ձիով ուզում էր արդարության մեջքն ուղղել. -Դավիթ,ծուռ ես?,որ էդոնցով կերթաս կռիվ. Արդյոք չկար քո հոր Թուրն կեծակի Արդյոք չկար քո հոր Քուռկիկ Ջալալին Արդյոք չկար քո հոր Խաչ Պատերազմին վըր իր աջ թևին? Արտատեր պառավի ձայնը չհասավ հեռավոր Խմելնիցկ քաղաքը,որ ասեր.-էս անհավատների սադրանքներին զոհ մի գնա,լաո,ջահել ես,չգիտես որ արդարությունը կույր է լինում ,կշռաքարերն էլ գողացել են,քեզ հատուցում չի կարող տալ. Մեշչյան Բայց դե ծուռ Դավիթն է,չէ?մենակ պիտի 1000-1000 սպիտակ ձիավորի հետ կռիվ տար ,ու միամտաբար հավատար մելիքի խոսքին ու իր համար փորված 40 գազ հորում ընկներ. Ընկավ-4 տարվա ազատազրկում խոր ու մութ հորում.թող կոկորդը պատռի Ձենով Օհանը,թող բազմաթիվ նամակներ հղի այս ու այն կլողմ գլխակորույս մայրը,մեկ է զորամասի համար հարմար առիթ էր ազատվելու այդ ըմբոստ , ինտիլիգենտ հայից. 4 ողբերգական ևսարսափոլի տարիները չփոխեցին Դավիթի ներքին համքզմունքները,բարոյական րափանիշները.անազատության մեջ,որտեղ գործում են դաժան օրենքներն ու հասկացությունները,որտեղ շատերը չեն դիմանում,կոտրվում են,չարանում,շատերը ,բայց ոչ Դավիթը,Դավիթը ապաստանել էր իր գրելոի ձիրքին Жизнь отнюд не игра Коль настанет пора Все свершимое разом свершится, А когда не судьба Хоть красней добела Невозможное не претворится. Նա իր համար վաղուց էր բացահայտել մտքում լաց լինելու արվեստը;իր հուշերում ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի մասին խոսելիս ,որը նրանց ընտանիքի բարեկամն էր և մեծ դեր է խաղացել նրա խառնվածքի ձևավորման գործում,Դավիթը մտերմորեն գրում է.<<մի անգամ Լյոնյան ինձ բռնացրեց լաց լինելիս;դրանից հետո հետս շատ լուրջ խոսակցություն ունեցավ;Լյոնյան ասաց,որ ես տղամարդ եմ և չպետք է լաց լինեմ;բայց եթե դրա անհրաժեշտությունը մեծ է ,ապա պետք է շտապ մի ազատ շքամուտք գտնել և այնտեղ թաքնվելով արագ լաց լինել ,մռութը մաքրել ու դուրս գալ մարդկանց մեջ,ասես ոչինչ չի եղել:այդ օրվանից դժվար պահերին ես միշտ մտաբերում եմ Լյոնյայի խորհուրդը և ազատ շքամուտք եմ փնտրում,բայց քանի որ միշտ չէ,որ ինձ հաջողվում է նման տեղ գտնել,ես սովորեցի մտքումս լաց լինել; 1989թ-ին եկավ երկար սպասված ազատության օրը.կարոտելով բնականոն կյանքին ,նա ամբողջովին նետվեց կյանքի մեջ ,ասես ցանկանալով լրացնել բացթողածը;նա փորձում էր Իր տեղը գտնել տարբեր ասպարեզներում.մեկ արևելյան մարզաձևի դասեր էր տալիս ,մեկ իր զարմիկ Գենադի Մելքումյանի հետ հայտնվում էր կինոբոհեմում,մեկ թղթին էր հանձնում իր գրական մտածումները,որոնք հետագայում նրանց ընտանիքի բարեկամուհի Էվելինա Մելքումյանը պիտի հավաքեր և լույս ընծայեր <<Դև.կյանքը,ստեղծագործությունը,պայքարը>>գրքում: Դարձյալ ճակատագրական հանդիպում Լեոնիդ Ազգալդյանի հետ,ով արցախյան շարժման 1-ին գործիչներից ու զինյալ կազմակերպիչներից էր,մի պատահական հանդիպում և կրկին շրջվում է նրա կյանքի ընթացքը: Ընդհանրապես Դավիթի ճակատագիրը զարմանալի շրջադարձեր էր ունենում ,հետաքրքիր կենսագրություն.24 տարեկանում ,երբ ուրիշները դեռ անմիտ պատանիներ են,նա արդեն կայացած անհատականություն էր. լի էր ստեղծագործական ուժով,նրա<<300վայրկյան>>ֆիլմի սցենարը արժանացել էր Օդեսայի կինոստուդիաայի հավանությանը և ներկայացվել նկարահանման,իսկ 1 գիշերվա ընթացքում գրված Վարազդատ թագավոր համակարգչային խաղի սցենարն արժանացել էր միջազգային մրցանակի. Ապոլլոնն իր հովանավորության տակ էր առել Դավիթին,նա մուսաների ներշնչման առարկան էր,Դավիթին մնում էր վայելել փայլուն ապագայի հեռանկարները,սիրել ,ընկերություն անել,վայելել իր տաղանդի պտուղները. Այդպես կվարվեին համարյա բոլորը ,բայց ոչ Դավիթը;Ղարաբաղյան շարժման տարիներն էին Դավիթը նորից անդրադարձավ,որ ինքը Պողոս ԲԵԿ <ԴԱՆիել բեկ Փիրումյանների ,ՄԵԼԻՔ Բայանդուրի սերնդից է,ծնվել է ոչ թե գեղանկարչությամբ,գրականությամբ,կինոյով զբաղվելու,այլ նախ և առաջ բնօրրանը ազատագրելու համար; Դեռ վաղ մանկությունից նա լսել էր մոր զրույցները բնօրրանի մասին,լսել էր նա’խնյաց քաջագործությունների մասին,հայրական կողմից էլ նրա նախահայրերն էին ազգային մեծություններ պետրոս ադամյանը հակոբ Գյուրջյանը,Կարո Հալաբյանը. Դավիթը երազում էր նանց արժանավոր հետնորդը դառնալ; Իրականում ԴԱվիթը ժառանգել էր նրանց լավագույն գծերը.նրանց ազնվականությունը,խելքըհայրենապաշտությունը,և իհարկե զինվորական տաղանդը,որը պիտի երևար հետագայում; Զինվորական թեման հետաքրքրել է նրան դեռ մանկուց.դեռևս նկարների տեսքով.18տարեկանում արդեն զինվորական քարտեզներ էր ստեղծում; Ֆիլմից նկարներ քարտեզ Ընդհանրապես մեծ հետաքրքրություն ուներ քարտեզների հանդեպ.հատկապես մեծ սիրով և մանրակրկտորեն ուսումնասիրում էր ՀԻՆ Հայաստանի ծովից ծով քարտեզը,որը կախված էր իր սենյակում և ամեն անգամ ,երբ նայում էր դրան կորստի ցավից սիրտը կծկվում էր; Դարեր առաջ այդ սուրբ հողի համար մարտնչելէին իր նախնիները ,իսկայժմ այն իրեն էր կանչում և նա չէր կարող ունկնդիր չլինել այդ կանչին; Արաբոյի Աղբյուր Սերոբի ,զորավար Անդրանիկի հոգին դարձյալ թևածում էր հայոց լեռներում,լավագույն տղաները դարձյալ կյանքի էին կոչում պատմության ծալքերում քնած ֆիդայու երդումը Գրիչը փոխարինելով զենքով 1990թ-ին նա Լեոնիդ ԱԶգալդյանի կամավորական ջոկատում էր;ժամանակի մտավորական սերուցքը այն 1ններն էին ովքեր մղվեցին պայքարի Ազգալդյանի ոսկե նշանաբանին զինվորագրվելով.<<սա Հայաստանն է և վերջ>>.. Արդարության խենթ ջատագով ԴԱՎԻԹԸ մարտեր անց արդեն ԱՀԵՂ Դև ԷՐ Ասում են հատված ֆիլմից Գր ջանիկյան մարտախումբը…. Արցախյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյան-Դավիթը հայ զինվորի ոգու կրողն էր.և այդ ոգին ամբողջ ուժով տարածվում էր մարտադաշտի վրա.նա երբեք ոչինչ չէր թողնում մյուսների վրա,եթե պետք էր զոհվել 1-ինը ինքն էր և ոչ մեկ ուրիշը.դավիթը հերոս էր այդ բառի լիիրավ իմաստով. ԴԱվիթ Սարապյանը մեր հաղթանակի սյուներից մեկն է.նա կարող էր տանել դեռ բազում հաղթանակներ բայց ավաղ.նրա հերոսական նահատակությունը էլ ավելի մեծացրեց ԴԱՎԻԹ Սարապյանի այն լուսավոր կերպարը որ ես կրում էի իմ մեջ.նրա անունը հավետ կմնա արցախյան ազատամարտի ոսկեղեն պատմության մեջ. Արցախյան ազատամարտի փառապանծ հրամանատար գեներալ մայոր Արկադի տեր Թադևոսյանը նույն ինքը լեգենդար Կոմանդոսը առանձնահատուկ խանտաղադանքով է հիշում իր նահատակ հրամանատարին ….թերթից Բավական էր մեկ անգամ շփվել Դավիթի հետ այլևս անհնար էր չտրվել նրա մարդկային բացառիկ հմայքին,չապրել նրա խոսքով ,նրա պայծառ նկարագրով այս լուսանկարի հեղինակ օդրի յուրտոլյան էլ մինչև օրս առանց հաւզմունքի չի կարող խոսել նրա մարդկային անասելի առաքինությունների մասին.<<Դավիթի հետ իմ հանդիպումները ես հիշում եմ ամենայն մանրամասնությամբ.1-ին հայացքից իր ներկայանալի, ասպետական տեսքով նա գրավեց իմ ուշադրությունը .գնալով մեծանում էր իմ հիացմունքը նրա զարգացվածության և կրթվածույան նկատմամբ.նա բացառիկ անհատականություն էր’ Պատահական չէ որ նրան շատ բարձր է գնահատել Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը,հայտնի Բեռկլի համալսարանն ավարտած բարձր կրթվածության տեր հերոսը հիացած էր Դավթի մտքի վերլուծական կարողություններով.Դավիթին նայելով ես ինձ եմ տեսնում ,միայն այն տարբերությամբ,որ նա հայրենիքում է ծնվել.Դավիթը հզոր ոգու կրող է,այն հերոսականության որը մարդուն աստվածացնում է. Նրա շուրջ ստեղծվում էր մի ուրույն մթնոլորտ,նրա հետ հետաքրքիր էր զրուցել ,նրա հետ հետաքրքիր էր անգամ լռել.նա լռում էր սեփականի մասին, դա լի լռություն էր,որը նորից զրույցի մեծ ալիքներ էր բերում. Մարտական ընկերներն խոստովանում են որ նա այնքան կայացած անհատականություն էր որ երբևէ չէր ընդգծում իր շնորհները,բոլորին հասկանալի էր որ նա լիդեր էր միշտ և ամեն ինչում առաջւնը.նա անհասանելի բարձր էր բայց միևնույն ժամանակ շատ հասարակ,երբեք չէր հպարտանում իր հերոսություններով,չէր ընդգծում իր առավելությունները. Դավիթ Սարապյանը իսկապես ներքին ու արտաքին ներդաշնակությամբ անհատականություն էր. Հունական առողջ մարմնում առողջ հոգի խոսքն ասես նրա մասին էր:հզոր կամքի տեր երիտասարդը միաժամանակ նուրբ ու փխրուն հոգի ուներ և զարմանալի ունակություն.երբեք չէր ընդգծում իր առավելությունները: Դժվար էր հավատալ որ նա մեր հասակակիցն էր- այնքան հասուն և իմաստուն էր … Զինակիրների շարքում էր նաև ԱՐտակ Օհանյանը ում գեղեցիկ տողերի և երգերի համար Գուսան էին կոչում,իրենց ջոկատին և կորցրած ընկերներին էին նվիրված այս տողերը,որոնց շարքերին 1տարի հետո ցավոք միացավ նաև ինքը Եթե կրում ենք ՏԻԳՐԱՆ ՄԵԾ անուն Պետք է մեր ուժը ցույց տանք թշնամուն Մեր գործն արդար է հայրենանվեր ԴԱվիթ ենք կորցրել ՈՒ Ժորա ընկեր Եվ 1 տարվա մեջ 2 Տիգրաններ Էլ չեմ ասում Սոս Հարութ ու Ջիվան Որոնք անելու շատ բան ունեին Եթե կրում ենք Տիգրան մեծ անուն Պետք է միշտ փառքով վերադառնանք տուն. Այդ մարտը վերջինը եղավ ցավոք նաև համլետ ,ՄԵՐՈՒԺԱՆ<ԱՐԱՅԻԿ<ԿԱՄՈ հերոսների համար Դառնանք զօղորմի տիտանք հերոս Մերուժանին,զօղորմի տանք Համլետին,Արայիկին,Կամոյին Դառնանք զօղորմի տի տանք հազար օղորմի Մեր թառլան դավթին-հազար օղորմի և զօղորմի տի տանք հերոսամարտի բոլոր նահատակներին հազար օղորմի .1996թ-ին ՀՀնախագահի հրամանով Դավիթ Սարապյանը հետմահու պարգևատրվեց <<խիզախության համար>>շքանշանով,խիզախություն,որ դրսևորվեց Հայաստանի հյուսիսարևելյան սահմանները պաշտպանելու,Շահումյանի և Հադրութի շրջանների շատ գյուղեր ազատագրելու ժամանակ; Պարգևատրվեց նաև <<արցախյան ազատամարտում հատուկ ծառայության համար մայրական երախտագիտություն>>ՇՔԱՆՇԱՆՈՎ> Նա կոչված էր գրող դառնալու,նկարիչ դառնալու,ռեժիսոր դառնալու,բայց դարձավ զինվոր ,դարձավ հերոս… այդպես վաղաժամ.27տարին չբոլորած ավարտվեց դավիթի կյանքը ,շատ կարճ ձգվեց Դավիթի տոկունությոն ճանապարհը, նրա հիասքանչ կյանքի ուղին ,բայց Դև հերոսական ոգու պայքարն ան ավարտ է …նրան ծանոթ մարդկանց սրտերում,այս հարկի ներքո թևածում է նրա շունչը, ապրում է նա այն մարդկանց մեջ,ովքեր չեն կարող անտարբեր լինել վսեմի,հերոսականի հանդեպ,այդ թվում նաև նրա ուսուցչուհի Ռիմա ԴԱնիելյանի շնորհիվ,ով մեծ խանդաղատանքով նորոգեց նրա մասին հիշողությունները և պահ տվեց դրանք մեզ;այսօր մենք հպարտ ենք այդ պատասխանատվությամբ և մեզ հռչակում ենք դավիթականներ,նրա ոգու շարունակողներ,նրա արդար կռվի մարտիկներ;Տա Աստված,որ մենք էլ նրա արժանի հետնորդները լինենք խաղաղ երկնքի ներքո .հետևորդը առաքինության,հետևորդը հերոսականության,հետևորդը պատմություն կերտողի,ով իր մահով անմահանում է.ճիշտ է ասված,հերոսները բացակա չեն լինում,հերոսի վառած կրակը չի մարում…. |