Ֆրանսիայի հրապարակում բացվեց Ռոդենի արձանը
Առավոտից Ֆրանսիայի հրապարակը բազմամարդ էր, տրամադրությունը` տոնական:Ջոն կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի աշակերտները ներկա գտնվեցին այս պատմական միջոցառմանը: Երկու նախագահները Ազնավուրի երգի հնչյունների ներքո բացեցին Ռոդենի արձանը, որը Ֆրանսիայի նվերն է Հայաստանին: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին մոտեցավ հավաքված բազմությանը, սեղմեց շատերի ձեռքը և զրուցեց նրանց հետ:
Մինչև արձանի բացումը երկու նախագահները հանդես եկան ողջույնի խոսքով: Սարկոզին իր խոսքում կրկին հիշեցրեց 1915թ. իրադարձությունները Ցեղասպանություն անվանելու անհրաժեշտությունը: Ի դեպ, Ցեղասպանություն բառը նա արտասանեց հայերեն: Սարկոզին իր ելույթի վերջում նաև հայերեն արտասանեց «Կեցցե Հայաստանը, կեցցե Ֆրանսիան», ինչը ներկաների կողմից բուռն ծափահարությունների արժանացավ: |