Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց
  • Էլեկտրոնային ամսագիր
  • Մեր մասին
    • Ադմինիստրացիա
    • Ուսուցիչներ
    • կրտսեր դպրոց
    • միջին դպրոց
    • Դասացուցակ
  • Էլեկտրոնային թերթ
  • Դպրոցի բլոգը
  • Մեթոդական նյութեր
    • Մանկավարժի ուղեցույց
    • Ուսումնական ռեսուրսներ
    • Աշակերտի անկյուն ռեֆերատներ
  • Ներառական կրթություն
  • Պատկերասրահ
    • Blog
  • Կապ
  • usucich
  • Blog
  • New Page
1989թ. -ին  Մոսկվայում  անցկացված  միջոցառման  համար  ` նվիրված  երկարաշարժի  զոհերին  ստացել  եմ  գովասանագիր  Հայկական  Հյուպատոսարանի  կողմից  Մոսկվայում:
   Աշխատանքային  տարիների  ընթացքում  մասնակցել  եմ Երևանի   Ուսուցիչների  տանը  կից  երգչախմբի  աշխատանքներին,ելույթներ  ենք  ունեցել  տարբեր  քաղաքներում:
    Դպրոցում  ստեղծել  եմ  տիկնիկային թատրոն` կրտսեր  դպրոցի  աշակերտների  մասնակցությամբ:    1994 թ.-ից  նշանակվել  եմ   փոխտնօրեն   դաստիարակչական  գծով`  ստեղծել  եմ  "Աշուն"  և  "Գարուն" ավանդական  տոները, որի  ժամանակ  2-րդ  և 4-րդ  դասարանների  աշակերտները  ցույց  են  տալիս  իրենց  կարողությունները , և  բացահայտվում  են  շնորհալի  աշակերտները:   Դպրոցի  ավանդական  տոներից  է նաև  "Էրեբունի- Երևան" -ը, որի  շրջանակներում  ամեն տարի  դպրոց  են  հրավիրվում  Երևանի  պատվավոր  քաղաքացիներ, ովքեր  աշակերտներին  պատմում  են  իրենց  գործունեության  և անցած  ճանապարհի  մասին:   Ստեղծլ  եմ բարձր  դասարաններում  սովորող  աղջիկների  վոկալ  անսամբլ, որը մասնակցել  է դպրոցական  և  արտդասարանական  միջոցառումներին:
    Հայրենական Մեծ  պատերազմի  60-ամյակին  նվիրված  կազմակերպվեց Երգի  տոն,  որի  ծրջանակներում  1-ինից  10-րդ  դասարանների  աշակերտները  կատարեցին  երկուական  երգ`  նվիրված  պատերազմական  տարիներին:Հնչեցին  40-ից  ավելի  երգեր` նվիրված  հաղթանակաին:
   Բազմաթիվ  անգամներ  դպրոցի  դահլիճում  ներկայացվել  է  Պարույր  Սևակի " Անլռելի  զանգակատուն " պոեմը  Մեծ Եղեռնի  հիշատակի  օրերին:Կոմիտասյան  երաժշտության  ներքո ներկայացվում  են  պոեմից  հատվածներ:
    Բեմադրվեց  Հովհ.  Թումանյանի  "Անուշ"  պոեմը: Հնչեցին  բազմաթիվ  խմբերգ  և  մեներգեր  այդ  պոեմից:
    "Вечный  свет  в  музыке- имя  тебе  Моцарт ! " ներկայացումը   բեմադրվեց  դպրոցի  դահլիճում : Միջոցառման  ընթացքում  հնչեցին  նրա  կյանքի  և  գործունեության  մասին  հատվածներ, որոնք  համեմված  էին տաղանդաշատ  կոմպոզիտորի  անզուգական  երաժշտությամբ: Բեմը և  երեխաների  հագուստները  համապատասխանում  էին  18-րդ  դարին:
                                    "Առնո  Բաբաջանյան` մեծանուն  հայ  կոմպոզիտոր" 
     Միջոցառման  ընթացքում  հնչեցին  դրվագներ  մեծանուն  կոմպոզիտորի  կյանքից  և  գործունեությունից  և  երգեր`  նրա  երգացանքից:
     1988թ. Սպիտակի  երկրաշարժի  20-ամյակի  կապակցությամբ  կազմակերպվեց  հիշատակի  օր, որի  ընթացքում  հնչեցին  տեզեկություններ  այդ  և  հաջորդող  այլ  օրերի  մասին, հիշվեցին  այն  մարդկանց  անունները,  ովքեր  իրենց  օգնությունն  են  ցուցաբերել  հայ  ժողովրդին: Միջոցառումը  համադպրոցական  էր:
    Դպրոցի  դահլիճում  մեծ շուքով  նշվեց  աշխարհահռչակ  հայ  երգիչ  և  կոմպոզիտոր  Շառլ  Ազնավուրի  ծննդյան  85-ամյակիը: Ներկայաց վեցին  հատվածներ  " Ազնավուրը  Ազնավուրի  մասին"  կենսագրական  գրքից , հնչեցին  նրա  երգերը , որոնցից  մի  քանիսի  ուղեկցությամբ  ներկայացվեցին  պարային  սյուժեներ:
     Դպրոցը  միջդպրոցական  ամենամյա   " Говорим, читаем  и  поем  по  русски"  մրցույթին  ներկայացվեց  Ալեքսանդր  Սերգեևիչ  Պուշկինի  
"Моцарт  и  Сальери"  համանուն  ողբերգությունը: Մասնակցեցին  բարձր  դասարանցիներ, ովքեր  հրաշալի  ելույթ  ունենալով  , դպրոցին  բերեցին   I  կարգի դիպլոմ:
    2009 թ. լույս  տեսավ  դպրոցական  " Նոր  սերունդ"  թերթի  անդրանիկ  համարը" Թերթը  մինչ  օրս  շարունակում  է  իր  հաղթական  արշավը: Թերթի  ստողծման  հիմնական  նպատակը  երեխաների  մոտ  ստեղծագործական  հակում  առաջացնելն  էր:
При поддержке Создайте свой уникальный сайт с настраиваемыми шаблонами.