Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց
  • Էլեկտրոնային ամսագիր
  • Մեր մասին
    • Ադմինիստրացիա
    • Ուսուցիչներ
    • կրտսեր դպրոց
    • միջին դպրոց
    • Դասացուցակ
  • Էլեկտրոնային թերթ
  • Դպրոցի բլոգը
  • Մեթոդական նյութեր
    • Մանկավարժի ուղեցույց
    • Ուսումնական ռեսուրսներ
    • Աշակերտի անկյուն ռեֆերատներ
  • Ներառական կրթություն
  • Պատկերասրահ
    • Blog
  • Կապ
  • usucich
  • Blog
  • New Page
Բարեկիրթ, խելացի,համարձակ  տղաների  ոգով սկսված  դպրոցը  հավերժացավ  Այգեստան   թաղամասում` հետագայում  նորից անցնելով  երկսեռ  ուսուցման:
 Այգեստանցի տղաների  հաստատակամ , առնական  ոգով  դպրոցն  ավելի հզորացավ:Սեփական  դպրոցի  աղջիկներին  կրծքով էին պաշտպանում,հարգում էին,սիրում,սակայն  սիրային  հետաքրքիր  պատմությունները  այնուամենայնիվ  հյուսվում  էին  Պուշկինի  անվան  դպրոցի  աղջիկների   հետ:Դպրոցում   իրենց  մկրտությունն  էին  ստանում  հազարավոր  երեխաներ, որոնցից  շատերը  հետագայում  դառնում էին  մեր  երկրի արժանավոր  և  անվանի  զավակներ` տաղանդավոր  երգիչ - երգչուհիներ,կոմպոզիտորներ, երաժիշտ  կատարողներ, դերասաններ, նկարիչ,  քանդակագործ, սպորտի  վարպետներ,բժիշկներ,քիմիկոսներ,կոնստրուկտորներ, կրթության  բնագավառի անխոջ  մշակներ, քաղաքական  գործիչներ, պետական  այրեր : Դպրոցի  շրջանավարտները  պրոֆեսորներ  են, դոցենտներ, գիտնականներ, ակադեմիկոսներ:
 Դպրոցը  կարճ ժամանակում  կերտեց  իր  յուրահատուկ  դիմագիծը և  մշտապես  կանգնեց  արդեն  հայտնի  ու  բազմաքանակ  դպրոցների  կողքին:  Անցած  70  տարիների   ընթացքում   դպրոցն  ավարտել   են 10000 շրջանավարտ, որից 500 -ը  ոսկե  և  արծաթե  մեդալակիրներ  են:Ստեղծման օրից  դպրոցն  ունեցել  է  5 տնօրեն .
                                         1.Բոյաջյան          Հ. Ս.
                                         2.Ավթանդիլով       Ս. Տ.
                                         3.Կուչկուլյան         Ֆ.Ս.
                                         4.Հովհաննիսյան      Ն.Ա.
                                         5.Խոսրովյան          Ա.Վ.
                                              Հրայր  Սերգեյի  Բոյաջյան 
                                                              ( 1946-1975)   
Դպրոցի հիմնադիր, վաստակավոր  մանկավարժ ,որն  իրեն  նվիրաբել է  մատաղ   սերնդի  դաստիարակության և  կրթության   պատվավոր  գործին: Հետևողական,կիրթ, բարի,ազնիվ  տնօրենի, մեծ  մանկավարժի ,հրաշալի  մարդու  անունը  բոլորիս  հիշողության  մեջ  է:
« Մենք  Բոյաջյանի  դպրոցից  ենք » հպարտության  մեծ  զգացումով  են  արտասանում  սերունդները  և պայծառ  այդ  անունը  չէ , այն պատմություն  է, պայծառ,սուրբ  պատմություն  դարերի  համար:
                                                  Սիմոն  Տիգրանի  Ավթանդիլյան
                                                                   ( 1975-1979)   
   Օժտված  էր  կազմակերպչական   ունակություններով, կարճ  ժամանակում  հասցրեց ամրապնդել   դպրոցի նյութատեխնիկական  բազան:
                                                  Ֆերդինանդ  Սերգեյի  Կուչկուլյան      
                                                                              ( 1979-1995)   
Այս  անունը  այն  սերնդի  հիշողության  մեջ  է , որն անցավ  կոմերիտական  ու  պիոներական  եռուն  փուլով:Տնօրինության  16  տարիների  ընթացքում  դպրոցը  դարձավ  ուսումնադաստիարակչական, արտադասարանական աշխատանքներ  կազմակերպման  լուրջ  կենտրոն:
  Դպրոցի  բազմաբնույթ   միջոցառումները, սպորտային  մրցումները,  օլիմպիադաները,  փառատոնները, գրական-երաժշտական  ցերեկույթները նոր  փառք  ու  պատիվ  էին բերում  դպրոցին: Ֆերդինանդ  Կուչկուլյանի  ղեկավարած  դպրոցում  շարունակվում  էին  Ձերժինցիների  լավագույն  ավանդույթները  և  ստեղծվում  նորերը:
                                               Նարինե  Արամի  Հովհաննիսյան
                                                        ( 1995-2005)
   Այսօր  զբաղեցնում է   ԿԳ նախարարության  հանրակրթության  վարչության  պետի  պաշտոնը :Սակայն  մինչ 1995-2005թթ   ղեկավարել  է Երևանի  Ջոն  Կիրակոսյանի  անվան  թիվ 20   դպրոցը, ուր  բարի  ավանդույթների արմատավորման  հետ մշտապես  գլխավորը  համարել է  դպրոցականների  ուսուցման  և  դաստիարակության  խնդիրը:
  Օժտված լինելով  շրջապատը  զգալու  և  ճանաչելու  հրաշալի  կարողությամբ, նա  կարողացել  է  հնարավորինս  անթերի  կատարել  իր  առաքելությունը, որն  ընդհանրապես  վերաբերվում  է  կրթության  ոլորտին : Նա  կարողանում  է  հասկանալ  ու  գնահատել  ոչ  միայն  կրթության  գործով  զբաղվող  մանկավարժներին,  այլևս  դպրոցականներին` ելնելով նրանց  տարիքային  առանձնահատկություններից: Իսկ  Երևանի  թիվ 20  հանրակրթարանի  տարբեր  տարիների  շատ  շրջանավարտների  կյանքում նա  իր  դերն  ու  տեղն  է  ունեցել,  որոնցից  շատերի  սրտերում  մնացել  են  նրա  բարի անունն  ու  համբավը:
  Վտանգի  ժամանակ ,փորձության  պահին  պահպանում  է  խիստ  հանգստություն  և  հավատարիմ  է  մնում  իր  սկզբունքներին:Տարիներ  շարունակ  աշխատելով  կրթության  ոլորտում  և' որպես ուսանող,և' որպես  ղեկավար , միշտ   առաջնորդվել  է  սեփական  ռիթմով: Աշխատանքի  պրոցեսում, որպես  ղեկավար, չի  ցուցադրել  իր  իշխանությունը:
Դպրոցի  մեծագույն  հաջողությունների, գիտելիքների  հզոր  դարբնոցի  կայացման , գեղեցիկ  ավանդույթների  ստեղծման ու  պահպանման  գործում  անգանահատելի  է  դպրոցի  ուսմասվարների  աշխատանքը`
  • Մնացականյան     Խաչատուր       Օգանեսովիչ
  • Պերեկրոստովա    Անաստասիա    Նիլովնա
  • Հովհաննիսյան      Աշխեն           Բարսեղովնա
  • Շամցյան            Հայկանուշ       Համազասպովնա
  • Մեծատունյան      Սուսաննա       Հակոբովնա
  • Բեգլարյան          Ալբերտ          Միխայլովիչ
  • Բաղրամյան         Մարիետա      Օնիկովնա
  • Արուստամյան      Էդուարդ         Սերգեևիչ
  • Դիդկովսկայա       Ժաննա          Նիկոլաևնա
  • Ջալալյան           Ջեմմա           Նիկիտիչնա
  • Հարությունյան      Մարգարիտա  Գուրգենովնա
  • Հարությունյան      Ամալյա         Նիկոլաևնա
  • Բոյաջյան           Հրանտ           Հրանտովիչ
  • Ղազարյան          Կարինե          Աշոտի
  • Խոսրովյան          Անահիտ        Վլադիմիրի
  • Հարությունյան     Անահիտ         Սարգիսի
     Որոնց  ձեռագիրը  անմահացել  է  10000  շրջանավարտների  ատեստատում:
     Դպրոցի  առաջին  շրջանավարտն  է Հայաստանի  Մատենադարանի  տնօրեն  Սեն  Արևշատյանը Դպրոցի  թիվ  մեկ  ատեստատը  Սեն  Արևշատյանինն  է: Ատեստատը  կարմիր  է ` առաջին  շրջանավարտը  մեդալակիր  է:
    Դպրոցի  ոսկե  պատմության  կրողներն  են`
  • Պախումովա  Մարթա  Անդրեևնա
  • Արևշատյան  Իգնատիոս  Մարգարովիչ
  • Սմբատյան  Օլգա  Սպիրիտոնովա
  • Ամատունի  Ելենա  Եղիազարովնա
  • Չոփուրյան  Փարիկ  Նիկիտիչնա
  • Ավագյան  Վերգինե  Սերգեևնա
  • Ներսիսյան  Լուսյա  Սերգեևնա
  • Պիվազյան  Թորգոմ  Արզումանովիչ
  • Ասրիյան  Թամարա  Գաբրիելովնա
  • Բառնակյան  Լուսյա Աղասևնա
  • Այվազյան   Մարիա  Իվանովնա 
  • Սառաջյան  Գվիդոն  Ավետիսովիչ
  • Պետրոսյան  Ցոլակ  Սամվելովիչ
  • Սիմոնյան  Հմայակ   Մելքոնովիչ
  • Խոցանյան  Օֆելյա  Մաթևոսովնա
  • Ցիմբալ  Եփոմիա  Ֆեոդոռովնա
  • Պիշչանսկայա  Եվդակիա  Վասիլևնա
  • Գյուլբուդաղյան  Կառլեն  Տիգրանովիչ
  • Պոտրոսյան  Նինել   Մկրտիչևնա
  • Դանիելյան  Էդգար  Սուրենովիչ
  • Պողոսով   Ռաֆայել  Արտյոմովիչ
  • Մարուքյան   Ռաիսա   Խաչատուրովնա
  • Ֆեոֆանովնա   Լիանա  Վլադիմիրովնա
  • Դուբինինա  Լյուդմիլա  Ֆեոդորովնա
  • Մարտիրոսյան  Էմմա  Սամվելովնա
  • Տեր Հովհաննիսյան  Արֆենիա  Եֆրեմովնա
 Նրանց  շունչը, ձայնը , իմաստուն  խոսքն  ու  գործը  հավերժ  սերունդների  հիշողության  մեջ  է, ովքեր  այսօր  էլ  շարունակվում   են  դպրոցի  պատերի  ներսում  , մանկավարժ  ընկերների  բովանդակալից  դասերում, ամենօրյա  խոսք   ու զրույցում:
  1992  թվականից  սկսեցին  ցրտի  ու  մթի  դաժան  տարիները  :ԵՎ ինչպես  ժողովուրդն  է  ասում. «Փորձանքը  երբեք  մենակ  չի գալիս »:Դպրոցը  ցնցվում  էր  ֆիզիկապես  և  հոգեպես:
    Շենքային  պայմանների վատթարացումը,  դպրոցների  վերանորոգումն  իրականացնելու  անհնարինությունը,  և  ռուսական  դպրոցների  փակման  մասիր  կառավարության  որոշումը  ծանր  փորձությունների  դեմ  էր  կանգնեցրել  դպրոցի   կոլեկտիվին:
    Պետք  էր  դիմակայել:  Հայեցի  դպրոց  ստեղծելու  ճանապարհին  հաղթանակեց  ուսուցիչների  անսահման  սերը  երեխաների   և   դպրոցի  նկատմամբ :
   Ինանակրթության, վերապատրաստման, հոգեկան  վերափոխման  համբերատար  աշխատանքի  շնորհիվ  դպրոցի  ուսուցիչները,  դասվարներն  ու  դասղեկները  , սկսեցին  դասերը  վարել  մայրենի  լեզվով:
   Սիրելի  դպրոցին   հոգածությամբ  շրջապատեցին   դպրոցի  շրջանավարտ  ծնողները, Այգեստան  թաղամասի  բնակիչները:
    Դպրոցը  մշտապես  դարձավ   դպրոցի  լավագույն  շրջանավարտ  Ռուբեն  Վարդանյանի  հոգածության  առարկան:
   Ժամանակի  հրամանով   բազմաթիվ  փոփոխությունների  կողքին  փոխվեց  նաև  դպրոցի  անունը,նախկին  անունն  իհարկե  անջնջելի  է, սակայն  դպրոցի  կոլեկտիվը  սիրով  ընդունեց  դպրոցի  վերանվանումը`    հայ  ազգի  արժանավոր  զավակ  , գիտնական,  պատմաբան`   Ջոն  Կիրակոսյանի  անունը:
    « Անունով  մեծանաք » անվանակոչության  օրը  մաղթեց  մեծ  պատմաբանի  որդի`  դիվանագետ,  ԱՄՆ-ում  Հայաստանի  ներկայացուցիչ`  Արման  Կիրակոսյանը:  ՈՒ  մեծացանք  անունով  :
  1.  Հախումյան   Ռիմա  Արշակի
  2. Շիրինյան           Լիդա  Մնացականի 
  3. Գրիգորյան  Էդիտա  Սուրենի
  4. Գյուլբուդաղյան  Օֆելյա  Սաղաթելի
  5. Վարդանյան  Աիդա   Կարպի
  6. Թովմասյան  Ջեմմա  Կոստանտինի
  7. Բաղրամյան  Մարիետա  Մկրտիչի
  8. Մուրադյան  Ռիմա  Գրիգորի
  9. Առուստամյան  Տամիլա  Ալիգրամի
  10. Մովսիսյան  Լիդա  Կորյունի
  11. Միրզոյան  Գայանե  Լևոնի
                       
Powered by Create your own unique website with customizable templates.